«Նոր Սահմանադրության պահանջով, 2017-ի Աժ-ում տեղեր են սահմանվելու ազգային 5 փոքրամասնությունների համար՝ եզդի, ասորի, հույն, ռուս, քուրդ։ Մինչդեռ Ընտրական օրենսգիրքը մշակողները դեռեւս չգիտեն, թե դա ինչ սկզբունքով է արվելու։ Մի կողմից, ԸՕ-ն չի կարող առանձին ընտրություններ սահմանել նրանց համար, համամասնական համակարգում ներդնել մեծամասնական տարբերակ կամ պարտադրել կուսակցություններին՝ իրենց ցուցակում ներառել նրանց ներկայացուցիչներին։ Մյուս կողմից, հակված են, ինչպես կանանց պարագայում, հստակ հաջորդականությամբ ֆիքսել ազգային փոքրամասնությունների ներկայությունը»,–գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 1656 անգամ