Երեկվանից Ազատության հրապարակում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա ընկերները շարունակում են նստացույցը։
Hraparak.am-ի հետ զրույցում Ավետիսյանն ասել է, որ այս պահին Ազատության հրապարակում շուրջ 40 հոգի մարդ կա, իսկ նստացույց անողները մոտ 1 տասնյակ են․ «Ես գիշերը չեմ մնացել, տղաները մնացել են, ասեցին՝ մենք կմնանք ջահելներով, մի 7 հոգի մնացել են»։
Hraparak.am-ի զրուցակցի խոսքով՝ գիշերը խնդիր չի առաջացել, խնդրի առչնվել են առավոտյան․ «Պրոբլեմն եղել է այսօր առավոտյան, մի երիտասարդ կար Ապարանից, հորն ու մորը տարել էին ոստիկանություն, հայտարարություն էին գրել, թե մեր երեխան կորել ա, ոստիկանները ծնողներին ստիպել են, ոստիկաններն էլ Օպերայից բռնեցին, տարան Ապարան, յանի թե կորել ա։ Ես ինֆորմացիա ունեմ, որ մեքենայի մեջ ծեծել են մի քիչ»։
Վոլոդյա Ավետիսյանը նշեց նաեւ, որ հայտնի չէ, թե նստացույցը ինչքան կտեւի։
Այս նյութը դիտել են - 4927 անգամ