Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը շուտով կհամալրվի նոր գործառույթով, որը հնարավորություն կտա օգտատերերին իրենց էջում տեղադրել ուղիղ հեռարձակմամբ տեսանյութեր:
Ինչպես նշում է The Business Insider-ը, համապատասխան բջջային հավելվածը հասանելի կլինի բացառապես ԱՄՆ-ի տարածքում բնակվող օգտատերերի համար: Հեռարձակման ավարտից հետո տեսանյութը կպահպանվի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում:
Ցանկության դեպքում օգտատերը կարող է այնպես անել, որպեսզի «live» ռեժիմով հեռարձակվող տեսանյութերը կարողանան տեսնել ու դրանց տակ մեկնաբանություններ թողնել միայն ընտրված ֆեյսբուքյան ընկերները: