Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
2018-04-04 14:22:00
 Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ Դատի հանձնախումբը շնորհավորել է Զարեհ Սինանյանին՝ Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։
Նշենք, որ քաղաքապետ ընտրվում է մեկ տարի ժամկետով։
Սինանյանն արդեն զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը 2014-2015 թթ.։
Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։
Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։ 1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Զարեհ Սինանյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է։
Գործունեություն
1998 թվականին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը:
2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: Նա նաև ընտրվել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ ։
Ամուսնացած է, ունի 4 երեխա։
« USArmenianews.com » ը միանում է Զարեհ Սինանյանին հղված բոլոր շնորհավորանքներին Գլենդել քաղաքի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, արգասաբեր աշխատանքային գործունեություն և հաջողություններ քաղաքապետի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:
Այս նյութը դիտել են - 24036 անգամ