«Չորրորդ իշխանության» տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իր մանդատի հարցով օրերս ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանը «մտել է» Սերժ Սարգսյանի մոտ:
Ըստ թերթի, տիկինը Սարգսյանին խնդրել է, որպեսզի 2017 թվականին էլ ինքն ընդգրկվի ՀՀԿ ցուցակում: «Ինչի՞դ է պետք» հետաքրքրվել է Սարգսյանը: Շուշան Պետրոսյանն էլ Սարգսյանին սկսել է համոզել, թե իր խոսքի հետ շատերը հաշվի են նստում, և ԱԺ-ում իր հայտնվելն օգտակար կարող է լինել ՀՀԿ-ի համար: