«Փաստի» թղթակցի հետ զրույցում ոստիկանության ծանոթ պաշտոնյան հայտարարել է, որ «մինչև առավոտ դեռ կարող է համբերենք, նայած՝ ինչ իրավիճակ կլինի մինչ այդ:
Իսկ վաղ առավոտյան, ժամը 5-6-ը սաղին սրբելու ենք փողոցներից:
Իհարկե, օրենքի սահմաններում ենք գործելու»: Մեր հարցին, թե այսօր՝ ամսի 16-ին, ոստիկանությունը բավականին նորմալ էր պահել իրեն, սակայն երեկոյան ակտիվացավ, ինչո՞վ է դա պայմանավորված, ոստիկանը պատասխանել է. «Դե, այսօր ու նախորդող երկու օրերին ի՞նչ կար, որ ակտիվանայինք, ազգային ժողովի նիստն սկսվում է վաղը:
Այ, վաղը շատ խիստ ենք լինելու, իսկ էս օրերին չմիջամտեցինք, որ մարդիկ, այսպես ասած, «պարպվեն», հանգստանան»: