1991-ի անկախությունից ի վեր Հայաստանի բնակչությունը պակասում է արտագաղթի պատճառով: Բացառությամբ 2004-2006 թվականների, մյուս բոլոր տարիներին Հայաստանից հեռացածների և Հայաստան ժամանողների միջև տարբերությունը եղել է բացասական:
2008-2015 թթ. ժամանակահատվածում, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության 8 տարիներին, սահմանահատումների բացասական սալդոն կազմել է 297.700, այսպիսով՝ այդքան մարդ հեռացել և չի վերադարձել Հայաստան:
Հաշվի առնելով բնական հավելաճը, որ 2008-2015 թթ. կազմել է 122.400, ստացվում է, որ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի բնակչությունը պակասել է 175.300 մարդով:
2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ` ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների:
Ըստ «Անի» Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի, իրականում, Հայաստանի առկա բնակչությունը 2.8 միլիոն է՝ ըստ պաշտոնական տվյալների:
Խորհրդային Միության տարիներին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում բնակչության թիվը կազմել է՝
1926 881.300
1939 1.282.300
1959 1.763.000
1970 2.491.900
1979 3.037,300
1989 3.304,800
Այս նյութը դիտել են - 1532 անգամ