Լաս Վեգասում բնակվող հրաշք փոքրիկն ուզում է նմանվել պայքարող Նիկոլին
2018-04-21 09:47:00
Լաս Վեգասում բնակվող Էլլան՝ Արամ Ասատրյանի թոռնուհին, ուշի-ուշով հետևել է հայաստանյան իրադարձություններին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կոչերին, տեսել է նրա վիրավոր ու պայքարող ձեռքը և մեծ ցանկություն է ունեցել նմանվել Նիկոլին. այդ նպատակով խնդրել է իր հայրիկին՝ հաղորդավար Գրիշա Սանդալյանին, վիրակապելու իր ձեռքը, որպեսզի նմանվի Նիկոլի պայքարող ձեռքին: 
Հրաշք բալիկը կոչ է անում նաև իր քեռիներին՝ Արտաշ և Տիգրան Ասատրյաններին, կնքահորը՝ Արմենչիկին և բոլոր արվեստագետներին լինել Նիկոլ Փաշինյանի կողքին:
Հուսանք, տեսանյութը դիտելուց հետո, արվեստագետները կլինեն Նիկոլ Փաշինյանի և պայքարող ժողովրդի կողքին, կվերցնեն Նիկոլ Փաշինյանի բարձրախոսը և հրապարակավ կհայտարարեն, որ շարժմանը միացել են Լաս Վեգասում բնակվող փոքրիկ Էլլայի կոչով:

Այս նյութը դիտել են - 32021 անգամ