Շնորհավորում ենք Հայ ժողովրդին. Այլևս մենք ենք տերը մեր երկիրի.....2018-04-23 08:17:00
Սերժ Սարգսյանն այլևս իշխանության գլխին չէ:
Երևանի ժամանակով ժամը 4-ին հրապարակվել է Սարգսյանի հրաժարականի տեքստը: Ըստ տեղեկությունների՝ նախկին վարչապետը լքել է Հայաստանի Հանրապետության պետական տարածքը:
Պետք է ասել,որ Հայաստանի ժողովրդի հաղթանակը միանգամայն անիրագործելի կլիներ,եթե պայքարին ճիշտ ժամանակին չմիանար նաև Սփյուռքը, բայց հատկապես լոսանջելեսահայությունը:
Ապրիլի 22-ին ակտիվիստ ու պայքարի առաջամարտիկ Քրիստինե Հալաջյանի ջանքերի շնորհիվ նաև Լոս Անջելեսում հսկայական ցույց էր անցկացվել: Ցուցարարաները քայլարշավ էին իրականացրել Լոս Անջելեսի քաղաքապետարանից մինչև հյուպատոսարան, ինչպես նաև կազմակերպել ավտոշքերթ՝ ի աջակցություն Հայաստանում ոտքի ելած ցուցարարների:
Ի դեպ՝ուշագրավ մի հանգամանք՝ ցուցարարների շարքերում կային նաև արվեստագետներ,որոնք նախկինում չէին երևում մասսայական միջոցառումների ընթացքում՝ ենթադրելի է՝ սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանն ու իրավիճակի պարզեցմանը:
Հանուն արդարության նկատենք, որ արվեստագետների՝ ցուցարարների կողքին կանգնելու հանգամանքը կարելի է մեկնաբանել ոչ միանշանակ կերպով: Մասնավորապես՝ ակնհայտ է,թե ինչու են նրանք հենց հիմա որոշել կանգնել ցուցարարների կողքին (խոսքը ոչ միայն Լոս Անջելեսում բնակվող հայ արվեստագերտերի, այլև հայաստաբնակների մասին է). երևի թե նախընտրել են լինել հզոր կողմի կողքին՝հակառակ անցյալի,երբ նրանցից շատերը ճիգ ու ջանք չէին խնայում՝ արժանանալու ժողովրդի կողմից մերժված իշխանության ուշադրությանն ու կոչումներին՝ իրողություն, որը չի կարող լրջագույն մտորումների առիթ չտալ:
Գալով սփյուռքյան ու հայաստանյան ցույցերին՝ նշենք, որ հաղթանակը հնարավոր դարձավ նաև այն բանի շնորհիվ,որ ժողովուրդը կարողացավ պահել իր ուխտը՝ կապած միմյանց միջև Նիկոլ Փաշինյանի՝ Ազատության հրապարակում միաժամանակ առաջ կատարած հորդոր-կոչի համաձայն:
Արդյունքը նաև իրեն սպասեցնել չտվեց հենց այն պատճառով, որ այնպիսի անձնուրաց ակտիվիստներ, ինչպիսիք են ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանն ու նրա նմանները, ջանք ու եռանդ չխնայեցին՝ համախմբելու ժողովրդին, ինչի արդյունքում էլ հասան արդյունքի:
Այսօրվա հաղթանակը նախևառաջ նրանց նմանների հաղթանակն է, ապացույցն այն բանի,որ ժողովուրդն է իսկական տերը սեփական երկրի:
Այսքանից հետո մնում է միայն հուսալ, որ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին իր մեջ կգտնի տղամարդկություն՝ կամովին հրաժեշտ տալու իր աթոռին: Նրա կարիերայի նման հանգուցալուծումը միանգամայն տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով Գասպարյան-Սարգսյան սերտ կապերի հանգամանքը: Վովան Սերժի մարդն էր ու Սերժի հետ էլ պետք է հեռանա:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 28255 անգամ