Խոշոր ահաբեկչություն Դամասկոսում. զոհերի թիվը հասել է 76-ի
2016-02-01 09:01:00

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

Երկրի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ զոհերի թիվը հասել է 76-ի, վիրավոր է 110 մարդ։

Ահաբեկչությունը տեղի է ունեցել սիրիական մայրաքաղաքի շիական թաղամաս համարվող Սեյիդ Զեյնաբում։ Պայթուցիկներից մեկն ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ. այն տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Միաժամանակ գործողություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը. նա իրեն պայթեցրել է երթուղային ավտոբուսում։ Մի քանի րոպե անց պայթել է ևս մի ահաբեկիչ։

«Ալ-Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։


Այս նյութը դիտել են - 1317 անգամ