ՀԴԲ քննիչների տեսադաշտում են լինելու այն հայ օլիգարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ.2018-05-07 21:44:00
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու:
ՀԴԲ քննիչների տեսադաշտում են լինելու այն հայ օլիգարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են ՄիացյալՆահանգներ և փորձել օրինականացնել այդ գումարը, այսպես կոչված՝ գործ դնելով կամ սեփականություն ձեռք բերելով:
Ինչպես հայտնի է, ամերիկյան իշխանությունները չափազաց դաժան են վարվում ինչպես ապօրինի կապիտալի, այնպես էլ դրա սեփականատերերի հետ»:
Այս նյութը դիտել են - 13184 անգամ