Հայաստան-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է վեց անձ
2018-05-08 00:31:00

ՀՀ-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է օտարերկրյա վեց անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այլ մանրամասները հաջորդիվ»,-նշում է Հովհաննիսյանը:

Այս նյութը դիտել են - 2776 անգամ