«Այսօր հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ նորըտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք և քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր։
Պայմանավորվեցինք քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում:
Ես ՌԴ նախագահին շնորհակալություն հայտնեցի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար»,-հավելել է Փաշինյանը: