Աբրահամյանի նախիրը դիմում է գրոհի
2016-02-01 09:47:00

Ամենայն հայոց խայտառակություն Արա Աբրահամյանին մեկը ժամանակին ասել է, թե աշխարհում ինտերնետ կա (չենք կարող ստույգ ասել, թե երբ է տեղի ունեցել այդ իրադարձությունը): Մեկ ուրիշն էլ սրան բացատրել է, թե կարելի է ինտերնետում թիմ պահել, որպեսզի հարձակվի համացանցում իր հասցեին քննադատական նյութերի հեղինակների վրա: Դե, իսկ որ աշխարհում կան լրատվամիջոցներ, Արա Աբրահամյանը գիտեր վաղուց, անգամ գիտեր, որ քաղաքականությամբ զբաղվելու համար մամուլն անհրաժեշտ բան է: Մի խոսքով, այսօր Հայաստանում Արա Աբրահամյանն ունի և՛ մամուլ, որը, բարեբախտաբար, չգնեց, այլ անվճար ժառանգեց Գագիկ Ծառուկյանից, և՛ անմեղսունակների թիմ, որոնք վճարվում են իր հասցեին ցանկացած նեգատիվ նյութի վրա: Shame.am-ին արդեն ձանձրացրել են պրն Աբրահամյանի գաղափարական աշխատակիցները, բայց դե յոլա ենք գնում, ճար չկա:


Ընդհանրապես, թիմն այնպիսի բան է, որ պարտադիր պիտի համապատասխանի առաջնորդի (ղեկավարի) մտավոր ունակություններին: Ասենք, Վիլհելմ Ֆուրտվենգլերը չէր կարող ունենալ վատ նվագախումբ. Բեռլինի ֆիլհարմոնիկն անձամբ ինքն էր հավաքել, ըստ իր գեղարվեստական ճաշակի և պրոֆեսիոնալիզմի, հետևաբար, լինելով աշխարհում թիվ մեկ դիրիժորը՝ նա ստեղծեց աշխարհի թիվ մեկ սիմֆոնիկ նվագախումբը: Մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը ստեղծվել է հայ դիրիժորների մակարդակին համապատասխան, և ստացվել է այն, ինչ կա, այսինքն` խայտառակ մի բան: Իհարկե, չէր կարող Ֆուրտվենգլերը ստեղծել ՀՀ պետական ֆիլհարմոնիկը և չէր էլ կարողանա անգամ մեկ համերգ դրա հետ նվագել, քանզի կյանքից կհեռանար անժամանակ: Հետևաբար, որևէ հայ դիրիժոր ի վիճակի չէ ստեղծել Բեռլինի ֆիլհարմոնիկի մակարդակի կոլեկտիվ, և նրան թույլ չեն տա կանգնել այդ կարգի նվագախմբի առջև, քանզի համերգը կավարտվի կոլեկտիվի խմբակային ինֆարկտով:


Դժվար չէ կռահել, որ Արա Աբրահամյանի ստեղծած գաղափարական թիմը Հայաստանում, ներառյալ 7or.am-ը և zham.am-ը, պիտի համապատասխանի նրա խելքին և բարոյականությանը: Եվ այդպես էլ կա: Իսկ ո՞վ է Արա Աբրահամյանը: Հարցրեք յուրաքանչյուրին և տեսեք, թե ինչ կպատասխանեն: Մեկը կասի, թե նա ոչխար է, մյուսը` տավար, մի երրորդը՝ մեկ այլ բան, բայց ինչ էլ ասեն Արա Աբրահամյանին, մեկ է, նրա ոչ բովանդակությունը կփոխվի դրանից, ոչ էլ խելքն ու կերպարը: Հետևաբար, լրիվ նույն ձևակերպումները կարելի է հնչեցնել նրա թիմի հասցեին, մանավանդ որ թիմն էլ է առիթներ տալիս: Այս ողորմելիները shame.am-ի նյութերի անմեղսունակ վերլուծություններ են անում, վերագրում են մեզ այն, ինչ մտքներովս անգամ չի անցել: Օրինակ, գրում ենք «տանձ», սրանք հասկանում և մեկնաբանում են «երշիկ»: Կարդացեք դրանք, և զարմացեք մարդկային բթության և տգիտության անսահմանափակության վրա: Դա էլ քիչ է, բողոքներ են գրում ՀՀ նախագահին` խնդրանքով, որ մեզ սանձի (!!!): Սա արդեն վերջն է ամեն ինչի: Արա Աբրահամյանի ինտելեկտով օժտված այս ողորմելիներն իրոք սարսափի մեջ են, չեն իմանում, թե ոնց փրկվեն մեզնից և փրկեն իրենց չոբանին, ու դիմում են երկրի նախագահին: Դա հավասարազոր է նրան, որ պետության առաջին դեմքին մեկը դիմի իր կնոջից բաժանվելու խնդրանքով: Բա սա հիվանդության դրսևորում չէ՞:


Արա Աբրահամյանի գաղափարախոսական թիմին առաջարկում ենք գրել և մեզնից փրկվելու համար օգնություն խնդրել Մինսկի խմբի համանախագահներից (այնտեղ ռուս տղա կա, իսկ մենք ռուսներին հարգում ենք, կարող է և ներողամտաբար վերաբերվենք Հայաստանի ֆաունայի այս յուրահատուկ ներկայացուցիչներին): Դե, իսկ եթե սրանք նախագահից ցածր անհատների չեն գրում, ապա Ռուսաստանի նախագահից լավը չկա:


Եվ ուրեմն, Արա Աբրահամյանի նախի՛ր, դեպի՛ Կրեմլ, ողորմացե՛ք Վլադիմիր Պուտինի անցավորաց, մի՛ հուսահատվեք, ի վերջո, վերևում Աստված կա, մի բան կանի:

Shame.am-ի խմբագրակազմ

 

 

Այս նյութը դիտել են - 1445 անգամ