Վերջին օրերին խոսակցություններ են պտտվում, որ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի և ՀՀՌԽ նախագահ Ռուբեն Ջաղինյանի նախկինում բազմիցս լարված հարաբերությունները, որոնք պայմանավորված են եղել պատասխանատվություններն իրար վրա բարդելով, այդ թվում և ոչ ստեղծագործական, կրկին սրվել են:
Aravot.am-ի տեղեկություններով, Մարգարիտա Գրիգորյանը փորձում է մնալ իր պաշտոնին եւ դրանում նա ակնկալում է նորանշանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աջակցությունը, որն իր քավորն է:
Ռուբեն Ջաղինյանն էլ իր հերթին փորձում է իր հարցերը կարգավորել ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ, որին օրեր առաջ տեսել են Ջաղինյանի աշխատասենյակից դուրս գալիս: Ի դեպ, Ռուբեն Ջաղինյանը սկսել է Հանրային հեռուստատեսության եթերում հաճախ ցուցադրել հեղափոխության օրերի կադրերը և ձայները որպես գլխազարդ (заставка): Նույնիսկ գինու մասին ռեպորտաժում հատուկ շեշտել է տալիս Իջևանի գինին:
Այս նյութը դիտել են - 3490 անգամ