ԱՄՆ-ի բազմաթիվ օրենսդիրներ իրենց ուշադրությունը սևեռել են Իrանի հետ միջուկային գործարքի իրականացման վրա: Օրենսդիրների գնահատականները խիստ տարբերվում են ու գործարքի շուրջ տարաձայնությունների հիմք դառնում:
Մինչ ամերիկացիների ուշադրությունը սևեռված է Այովայի նախնական նախագահական ընտրությունների վրա, ԱՄՆ-ի բազմաթիվ օրենսդիրներ մնում են կենտրոնացած Իրանի հետ միջուկային գործարքի իրականացման վրա: Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջին Շահինը նրանց շարքում է. «Իրանը նավերով Ռուսաստան է տեղափոխել 12 տոննա թեթև հարստված ուրան, որտեղ վառելիքը պաշարվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ գտնվող պահեստներում», - ասել է սենատորը:
Իրանի հետ կնքված պայմանագրի պայմանների հետևողական իրականացումը առաջ է բերել միջուկային գործարքի կողմնակիցների զգուշավոր լավատեսությունը։ Նրանցից է դեմոկրատական կուսակցությունից սենատոր Քրիս Քունզը. «ԱԷՄԳ-ը հաստատում է աշխարհին, որ Իրանը հանել է զենքի համար պիտանի հարստացված պլուտոնիում ստեղծող ռեակտորի միջուկը և լցրել այն բետոնով», - ասել է սենատորը:
Սակայն քննադատները, ինչպես օրինակ հանրապետական Քելլի Այոթը, դիտարկում են Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, իբրև նրան խրախուսելու ձև. «Այն միայն խրախուսում է Իրանի կողմից ՄԱԿ-ի բանաձևերը անտեսելու մոտեցումը, շարունակելու ահաբեկչությանը աջակցելու քաղաքականությունը և նպաստում է տարածաշրջանային գերակայության հասնելու Իրանի նկրտումներին», - ասել է հանրապետական սենատորը:
Մի հարցում գործարքի քննադատները և աջակիցները համաձայն են, որ Իրանի կողմից պայմանների կատարման վերահսկումը պետք է շարունակել: Կա նաև երկկուսակցական համաձայնություն, որ Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վերականգնել, եթե Իրանը խախտի միջուկային գործարքի պայմանները:
Այս նյութը դիտել են - 1616 անգամ