Ալեն Սիմոնյանը հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից՝ քաղաքապետ լինելու համա՞ր
2018-05-22 12:51:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատից: Այս մասին նշված է Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետին ուղղված տեղեկանքում, որը նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համապատասխան դիմել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Սույնով հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»,- նշված է տեղեկանքում: 

Հիշեցնենք,  որ Սիմոնյան Ալենը, ով հանրությանն առավել հայտնի է մարիխուանայի հանդեպ ունեցած բուռն սիրով և պատրաստվում է դա օրինականացնել մեր երկրում, մեծ փափագ ունի զբաղեցնել Տարոն Մարգարյանի տեղը: 

Այս նյութը դիտել են - 5500 անգամ