Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ Armenpress2018-05-24 01:02:00
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «ԿԸՀ-ն նիստ կգումարի և կքննարկի հարցը»,-ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ:
Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից:
Այս նյութը դիտել են - 3744 անգամ