Մարտին Օ՝Մելլին դուրս է եկել ԱՄՆ նախագահական ընտրապայքարից
2016-02-02 09:46:00

Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ՝Մելլին դուրս է եկել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու պայքարից։ Պատճառն Այովայում անցկացված նախնական ընտրություններում ցածր արդյունքներն են։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ընտրարշավում մնում են երկու թեկնածուներ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսը։

Հաշվարկի արդյունքներով՝ Օ՝Մելլին հավաքել է ընդամենը 0.6 տոկոս ձայն, բացի այդ՝ նա չի ստացել կուսակցական համագումարի ոչ մի պատվիրակի աջակցություն։

Քլինթոնը Սանդերսից փոքր-ինչ առաջ է՝ 50.3 տոկոս ընդդեմ 49 տոկոսի, իսկ կուսակցական պատվիրակների շրջանում Քլինթոնի առաջատարությունը զգալի է. նրան աջակցում է 21 պատվիրակ, մինչդեռ Սանդերսին՝ 15։

Այս նյութը դիտել են - 1360 անգամ