Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց 2018-05-24 09:45:00
«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:
Դատավորը հրապարակեց իր որոշումը, ըստ որի Կարո Եղնուկյանը կարող է ազատ արձակվել միայն 10 մլն դրամի գրավ վճարելու դեպքում:
«Սասնա ծռերի» աջակիցները դժգոհությամբ ընդունեցին որոշումը: Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ բողոքարկելու է այս որոշումը, քանի որ գրավի չափը շատ մեծ է:
Գումարը վճարելուց հետո Կարո Եղնուկյանն անմիջապես ազատ կարձակվի: