Մովսես Հակոբյանը՝ Գլխավոր ռազմական տեսուչ2018-05-24 10:27:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Մովսես Հակոբյանը նշանակվել է Գլխավոր ռազմական տեսուչ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
Որոշման մեջ նշված է.
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»:
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանն այսօր ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Այս նյութը դիտել են - 3138 անգամ