ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2018-05-24 15:53:00
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի ուսուցիչներ,սիրելի շրջանավարտներ
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ՝ հերթական ուսումնական տարվա ավարտը խորհրդանշող Վերջին զանգի կապակցությամբ:
Հրաժեշտի պահ է և, բնականաբար, յուրաքանչյուրիդ համար հույզերի հեղեղ է. ուրախությունը միախառնված է տխրության, ժպիտը՝ կարոտի ու թախծի հետ:
Հարգարժան ուսուցիչներ, վստահ եմ սակայն, որ Ձեր հոգում այս պահին, այնուամենայնիվ, գերիշխողը ուրախությունն է և այն բանի համոզված գիտակցումը, որ դուք ոչինչ չեք խնայել Ձեր սաների կրթության ու դաստիարակության գործում և լավատեսորեն եք նայում նրանց վաղվա օրվան:
Սիրելի շրջանավարտներ, խորապես համոզված եմ, որ ուսումնառության տարիները ձեզ համար եղել են գիտելիքներ ձեռք բերելու, կայացման և բազում հետաքրքիր ու անմոռաց պահերով լի տարիներ: Եվ ահա այսօր հնչող վերջին զանգը ավետում է նաև գալիք մեծ ճանապարհի սկիզբը:Առավել քան վստահ եմ, որ դուք դառնալու եք մեր երկրի արժանավոր քաղաքացիներ ու մշտապես բարձր եք պահելու հարազատ կրթօջախի և մեր սիրելի Էջմիածնի անունն ու հեղինակությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ,սիրելի՛ շրջանավարտներ,և մաղթում,որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները:

Բարի՜ երթ:

Հարգանքներով՝ 
Քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյան

Այս նյութը դիտել են - 6159 անգամ