Սփյուռքահայը պետք է օգնի ու իրավունքներ չունենա, իսկ հայաստանցին էլ պահանջի՝ տվե՛ք,տվե՛ք
2018-05-25 15:48:00
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մայիսի 25-ի նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգասյանն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք կապերին իր տեսլականով, կիսվել Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ հայտարարելով . «...Մենք ունենք բարիերներ Հայաստանի և Սփյուռքի միջև։ Դրանք , ցավոք, շատ են։ Այդ բարիերները պետք է վերացնենք։ Քանի չենք վերացրել, նորից մնալու ենք այս հարցի առաջ՝ սփյուռքահայը պետք է օգնի ու իրավունքներ չունենա, իսկ հայաստանցին էլ պահանջի՝ տվե՛ք,տվե՛ք։ Եկե՛ք մտածենք որպես մեկ ազգ։ Գուցե մեկ օր հասնենք նրան, որ Սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները ունենան իրավունք հայաստանյան ընտրություններին մասնակցեն»,- ընդգծելով ՝ իր ցանկությունն է , որ Սփյուռքը ներգրաված լինի հայաստանյան կյանքին»։
Այն, որ նախագահի շեշտադրած խնդիրները մշտապես տեղ են ունեցել Հայաստան - Սփյուռք հարաբերություններում , կհաստատի ցանկացած մեկն , ով տևական ժամանակ բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս: Երկար տասնամյակներ շարունակ՝ դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանից սկսած, հայաստանցիների կողմից Սփյուռքը դիտարկվել է որպես յուրատեսակ բարիքների աղբյուր, որը, սակայն, որևիցե փոխհատուցում չի պահանջում ու որից կարելի է անվերջ սնվել , բայց շնորհակալություն չհայտնել :
Չնայած անկախության ձեռքբերումից հետո որոշ փորձեր արվեցին սփյուռքի մասնակցությունը ՀՀ ներքին կյանքին ակտիվացնելու, հարկ եղած դեպքում և աջակցելու , սակայն կյանքը ցույց տվեց , որ այդ փորձերը ոչ արդյունավետ էին , ու հիմա ունենաք այն ՝ինչ ունենք :
Արմեն Սարգսանը, փաստորեն, ակնհայտորեն ներշնչված հեղափոխության գաղափարներով ու նոր Հայաստանի սկզբնավորման իրողությամբ, հայտարարում է , որ առաջիկայում ՀՀ իշխանությունների ու անձամբ իր ուշադրության կենտրոնում է գտնվելու այդ խնդիրը, ինչը միմիայն ուրախալի պետք է համարել , քանի որ գաղտնիք չէ՝ մի բան է Հայաստանը միայնակ , մեկ այլ բան՝ Սփյուռքով : Ընդ որում՝ Սփյուռքի ներգրավվածությունը կարևոր է նաև Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից՝ ապացուցելու գերտերություններին , որ Հայաստանը միայնակ չէ այս բարդ տարածաշրջանում ու հարկ եղած դեպքում կարող է տեր կանգնել իր իրավունքներին : Հարցը կարևոր է նաև տնտեսական առումով , երկրում ներդրումների ներգրավման , տնտեսական աշխուժությունը գոնե նորմալ մակարդակի հասցնելու տեսնակյունից՝ բաներ , որոնք առանց սփյուռքահայերի ակտիվ ներգրավման նույնպես ոչ մի կերպ չեն կարող կյանքի կոչվել :
Հայաստան - Սփյուռք կապերի՝ որակապես նոր աստիճանի բարձրացումը անչափ կարևոր է նաև հայության ողջ մտավոր պոտենցիալի պատշաճ կիրառման տեսանկյունից: 21- րդ դարը մտքի դար է , ու Սփյուռքը Հայաստանին այս առումով շատ բան ունի առաջարկելու:
Կարճ ասած՝ եթե առաջիկա տարիներին կյանքի կոչվեն Արմեն Սարգսյանի լուսավոր ծրագրերն , ապա հայությունը որակապես այլ Հայաստան կարող է ունենալ՝ դինամիկ զարգացող , քաղաքակիրթ աշխարհի անքակտելի մասնիկ հանդիսացող ու սեփական շահերին հետամուտ լինող երկիր :
Ճիշտ է՝ կարևոր է նաև հասկանալ , որ բարի ցանկություններն այդպես էլ կմնան ընդամենը ցանկություններ , եթե Հայաստանին չհաջողվի կարևորագույնը: Հարկավոր է կառուցել շատ ավելի արդար , մարդկային դեմք ունեցող պետական կառավավարման համակարգ , համակարգ , որը զերծ կլինի կոռուպցիոն մեխանիզմներից , թալանչիական հոգեբանություն ունեցող չինովնիկներից ու կազմված կլինի հայրենասեր մարդկանցից , այնպիսիներից , որոնց համար պաշտոնը կլինի ոչ թե հարստություն կուտակելու միջոց , այլ հասարակությանը ծառայելու ուղի :
Հետևաբար՝ հարցը , թե որքան արագ մեզ կհաջողվի մեկտեղել Սփյուռքի անսպառ ներուժը հայրենիքում , կախված է նրանից , թե որքան արագ ՀՀ իշխանություններին կհաջողվի դուրս բերել երկիրը ճահճից ու ապահովել այն նվազագույն միջավայրն , ուր այլևս Սփյուռքի ներուժը ոչ թե կփոշիացվի , այլ կծառայի իր բուն նպատակին՝ հայրենիքի շենացմանը :
Այս նյութը դիտել են - 23946 անգամ