«Մեր թիմը համալրվում է նաև հայրենադարձներով:
Ինչպես առաջին իսկ աշխատանքային օրը հայտարարել եմ, իմ օգնականներից ու խորհրդականներից երկուսը լինելու են հայրենադարձներ, մարդիկ, որոնք կյանքի զգալի հատվածն ապրել են Սփյուռքում, մարդիկ, որոնք ճանաչում ու հասկանում են Սփյուռքը, մարդիկ, որոնք ինքնին Սփյուռքն են:
Դե ինչ, դիմավորեք այս պայծառ աղջկան՝ Լուսի Վանա Կարապետյանին՝ իմ նոր օգնականին»:
Ի դեպ, «Արեւելքի» տեղեկություններով, Լուսի Վանա Կարապետյանը Արփինե Հովհաննիսյանի համարձակ այն ուսանողուհին է, որը Արփինե Հովհաննիսյանի մի ելույթից հետո գրել է. «ՀԱՐԳԵԼԻ ԸՆԿԵՐ Հովհաննիսյան, որպես ձեր ուսանող խնդրում եմ գոնե մի անգամ մտնեք լսարան, հետո ձեզ անվանեք ԴԱՍԱԽՈՍ»։