Shame-ը գրում է, երբ ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը որոշեց ՄԻՊ թեկնածու առաջադրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, արձագանքները տարբեր էին ու հակասական: Սակայն ոչ բոլորի համար էր դա ընդամենը մեկ անձի առաջադրում: Ոմանք շատ ավելի հեռուն դիտարկեցին և այդ հեռվում բավականին հետաքրքիր նրբերանգներ տեսան:
Իսկ նրբերանգներից գլխավորն այն է, որ Զարուհի Փոստանջյանը փաստացի այսօր միակ մարդն է, ով խորհրդարանում ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցությունը: Ու եթե պատահի աշխարհի մեծագույն հրաշքներից մեկը և տիկինը դառնա Մարդու իրավունքների պաշտպան, ապա նրա նշանակումով վերջնականապես կցամաքի «Ժառանգության» օրենդիր վտակը, բայց փոխարենը այդ տեղը կզբաղեցնի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գետակը: Այլ կերպ ասած, ԱԺ-ում, համաձայն ընդունված կարգի, նրա տեղը պիտի գրավի նոր պատգամավոր «Ազատ դեմոկրատներից»:
Ըստ ցուցակի, դա կարող է լինել ԱԴ կուսակցության քարտուղար Մասիս Այվազյանը:
Նման իրավիճակում ստացվում է այնպես, որ «Ժառանգության» երբեմնի մերձավորագույն դաշնակից «Ազատ դեմոկրատները» կարող են հայտնվել զավեշտալի երկընտրանքի առաջ: Մի կողմից, նրանք չեն սիրում Զարուհուն, մյուս կողմից, Զարուհին նոր հեռանկարներ է բացում իր հեռանալով: Հիմա մնում է շանսերը դնել կշեռքի նժարների վրա և ճիշտ չափում կատարել:
Իսկ թե ինչով է ղեկավարվել և մտածել լիբերալ և արևմտամետ Էդմոնը, երբ առաջարկում է Փաստանջյանի թեկնածությունը: Մի՞թե սա ընդամենը հզոր քաղաքական տեխնոլոգիա է, որը հայտնի է միայն Վանաձարում, թե՞ այլ բան կա այստեղ թաքնված:
Այս նյութը դիտել են - 1468 անգամ