Պարզաբանում
2018-05-30 15:56:00

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանների ու ոստիկանության գործունեության վերաբերյալ տարբեր հարցադրումներով նամակներ են հղում ոստիկանության պետին:

Բոլոր նամակները պարտադիր ուսումնասիրվում են, սակայն պետք է նկատի ունենալ, որ ոստիկանությունն իրավապահ կառույց է և օրենսդրությամբ իրեն վերապահված գործողությունների շրջանակ ունի, ուստի քաղաքացիների հարցադրումներն ու առաջարկները քննարկվում ու գնահատվում են հենց այդ շրջանակում, և որոշումներն էլ պետք է բխեն բացառապես օրենքի պահանջներից:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարևորել ու կարևորում է հասարակության աջակցությունը և միշտ պատրաստ է առարկայական ու արդյունավետ համագործակցության:

Այս նյութը դիտել են - 3022 անգամ