
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ: Այս մասին տեղեկանում են ՀՀ ոստիկանության կայքէջից, որտեղ մասնավորապես ասված է.
«Ընդունելությանը քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ:
Հարցրերին տրվեցին սպառիչ պատասխաններ, քաղաքացիների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկվեցին, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին ընթացք տալու համար: Եղան նաև ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր, որոնց կապակցությամբ տրվեցին պարզաբանումներ և ուղղորդումներ՝ իրավասու մարմիններին դիմելու համար:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ»:






Այս նյութը դիտել են - 7217 անգամ