Մանրամասներ Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի ձերբակալությունից .«Հայկական ժամանակ» 2018-05-31 03:11:00
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօր ոստիկանները ձերբակալել եւ նախաքննական մարմին են ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին, Գեւորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին եւ Սարգիս Սահակյանին: Վերջիններս ձերբակալվել են ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով: 5 անձի ձերբակալման մասին տեղեկությունները մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Դավիթ Համբարձումյանն ու նրա հորեղբոր որդին՝ Գեւորգ Համբարձումյանը Սարգիս Սահակյանը. Վերջինս Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատից է: Ի դեպ, Համբարձումյանը նույնպես եղել է դեպքի վայրում, եւ չնայած նրանց մասնակցությամբ հրապարակված լուսանկարներին՝ Համբարձումյանը քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի:
Դավիթ Համբարձումյանը, հիշեցնենք, ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Եւ նրա Էրեբունիում գտնվելն ամենեւին էլ պատահական չի եղել: