Արյունոտ բախումների վտանգ՝ Էջմիածնում. պատճառը Դոն Պիպոն է
2018-06-13 15:10:00
Չարաբաստիկ «խոպանչին»՝ Դոն Պիպոն, դատելով ամենայնից , չի ցանկանում համակերպվել իրականության հետ ՝ փորձելով պղտորել Էջմիածնի ջրերն ու դրանցում ձուկ որսալ: 
Հիմա էլ, բանից պարզվում է, Պիպոն ու ընկերները, որոնց առաջին շարքերում ՝ քրեական հեղինակության վաղեմի հովանավորյալ բելգիահայ արկածախնդիր Արտակ Սերգոյանը (ժամանակին հանդիսացել է ՀՀԿ կողմից լիազորված անձ ու ակտիվորեն նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը), որոշել են հերթական սադրանքը նյութել ՝ ընդդեմ ոչ միայն գեներալ Մանվել Գրիգորյանի ու Էջմիածնի քաղաքապետի , այլև հենց էջմիածնեցիների:
Հունիսի 14- ին Պիպոն սուրբ քաղաքում անսուրբ մի ձեռնարկ է որոշել իրականցնել : Բախումներ հրահրելու նպատակով , քաղաքում իրավիճակն ապակայունացնելու մղումից ելնելով՝ մտադիր է ցույցեր կազմակերպել ընդդեմ քաղաքում « իշխող կարգերի »:
Ավելին՝ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ Պիպոն կասկածելի ձեռնարկին « ռազմախ » հաղորդելու նպատակով վեջին օրերին կասկածելի գործունեություն է սկսել ծավալել Ռուսաստանում:: Օրական հարյուրավոր մարդկանց դեպի Հայաստան ուղևորատոմսեր են տրամադրվում՝ գալու Էջմիածին ու մարդաշատ դարձնելու բողոքի ակցիաները : Ընդ որում՝ տոմսեր տրամադրվում են ոչ միայն կամ ոչ այնքան ռուսաստանաբնակ հայերին , որքան տեղաբնակ այլազգիներին ( թաթարներ , դագեստանցիներ և ալն ), ինչը ստեղծում է լրջագուն ռիսկեր երկրում կայունության պահպանման համար:
Հստակ նպատակ կա Էջմիածնում անկառավարելի քաոս ստեղծել :
Ինչ վերաբերում է Պիպոյի քարոզչական հնարքներին , որոնք մաս են կազմում նրա խառնակիչ գործունեության , ապա պետք է նկատել , որ նա իր քայքայիչ գործունեությունն իրականացնում է «սռոկը՝ վզներին» որոշ ծախուների միջոցով :
Բուծել են մեծ թվով « ֆեյքեր » ու գցել մարդկանց ջանին՝ հոգեբարոյական ճնշում բանեցնելու բոլոր նրանց վրա , ովքեր կհամարձակվեն հանդես գալ Պիպոյի ականջին ոչ հաճելի գնահատականներով :
Ակնհայտորեն տեռորի տարրեր պարունակող այդ գործելակերպն , ըստ էության , ևս մեկ աներկբա վկայություն է այն բանի, որ Արթուր Ասատրյանն , ով բավական անբռնազբոս կերպով հասցրել է ուրանալ իր ապրածն ու «օտարվել» քրեականներից ՝ իմիջային նկատառումներից ելնելով , որոշել է հանուն անձնական շահերի կանգ չառնել ոչնչի առաջ ու գնալ մինչև վերջ՝ չմտածելով , սակայն , որ նա , ում դեմ ինքը պատերազմ է սկսել , իր համար անհաղթահարելի հակառակորդ է , ու բավական է՝ փռշտա , որ Պիոպոյից մնա միայն « Պ » տառը :
Մինդեռ բոլորին է հայտնի , թե իրականում ովքեր են « Դոն Պիպո » կոչեցյալն ու նրա « հալալը » հանդիսացող երկերեսանի Արտակ Սերգոյանը :
Սրանք այն նույն դեմքերն էին , ովքեր մոտ մեկ տարի առաջ հավատարմության երդումներ էին տալիս Կարեն Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին , ովքեր մասսայաբար խոստանում էին գալ Էջմիածին ու բազմահազար աշխատատեղեր ստեղծել : Սրանք նրանք են , ովքեր մշտապես հանդիսացել են նախորդ իշխանությունների կցորդը՝ իրենք իրենց վերածելով նրանց կույր գործիքի ու հլու ստրուկների :
Պիպոն , ով ոչ միայն նեդրումներ չի արել , այլև բացի զուր տեղը « տռտռացնելուց » ուրիշ ոչնչով չի կարողանում ինքնահաստատվել , որոշել է սեփական հասակից վեր թռչել ու հորինովի « մուտիտներ » անելու գնով կշիռ ձեռք բերել՝ մոռանալով սեփական « ծագումնաբանությունն » ու անցյալը (հետաքրքիր է՝ այդ ո՞ր «պանյատով»):
Հատկանշական է նաև այն , որ Դոնի փիառշիկները սկսել են շահարկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունն: Իբր Պիպոն այնքան անբիծ ու անարատ է , որ արժանացել է Պապի ընդունելությանը :
Նման կեղծ թեզ առաջ քաշողներին ցանկանում ենք հիշեցնել , որ Ֆրանցիսկոս Պապն , ելնելով սեփական առաքելության բնույթից, հաճախ է հանդիպումներ ունենում անմաքուր կյանքով ապրող մարդկանց հետ՝ նրանց դարձի բերելու նպատակով , ու այն , որ Պիպոն արժանացել է Պապի ընդունելությանը , խոսում է ոչ թե նրա անբիծ վարքի , այլ բոլորովին հակառակ իրողության մասին : Սակայն, ցավոք , ինչպես կարելի է համոզվել , Պիպոյին նույնիսկ Պապն ինքը չի կարողացել դարձի բերել , ու սա մնացել է միևնույն հանցագործն ու ինքնակոչը …
Այո՛, ոչ ոք չի պատրաստվում պնդել, թե փոփոխություններ պետք չեն, այո՛ միգուցե և դրանց կարիքն այսօր Էջմիածնում զգացվում է, սակայն աներկբա է նաև, որ ինչ-որ մեկին ցուցում տալու կամ ճանապարհ ցույց տալու իրավունք պետք է ունենան բացառապես նրանք, ովքեր ժողովրդի համար գոնե իրենց կյանքի ինչ-որ էտապում արած բան ունեն, բայց ոչ երբեք նրանք, ովքեր ընդամենը հանցագործներ են, բայց թումանյանական Նազարի օրինակով հանկարծ դարձել են դոներ ու նույնիսկ պիպոներ:
Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով ասվածը՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ հունիսի 14-ին նախատեսված ցույցերին մասնակցելուց, ելնելով անվտանգության նկատառումերից, մաս չկազմել մի խումբ արկածախնդիրների մոգոնած դավադրության:
Պետք չէ ջուր լցնել անպատասխանատու բախտախնդիրների ջրաղացին, քանի որ հետևանքները կարող են իսկապես անդառնալի լինել:
Այս նյութը դիտել են - 20174 անգամ