Բարաք Օբաման այց կատարեց մահմեդական մզկիթ
2016-02-04 09:20:00

ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքի մահմեդական մզկիթ այց կատարելով` երկրի նախագահ Բարաք Օբաման ասաց.

“Մենք ամերիկյան մի ընդհանուր ընտանիք ենք, եւ երբ ընտանիքի մի մասն իրեն զգում է առաձնացած կամ իրեն զգում է որպես երկրորդ դասի մաս, մասնատում է մեր ամբողջ ժողովրդի էությունը”:

Բալթիմորի Մահմեդական ընկերակցությունում Օբաման հավաքվածներին ասաց, թե ինքը մեծապես մտահոգված է Ամերիկայի մահմեդականների նկատմամբ այսօր նկատվող թշնամական դրսեւորումներից:

Ի դեպ, մզկիթը, ուր այցելել էր Օբաման, նույնպես վերջերս ենթարկվել էր բռնությունների:

Օբաման հիշեցրեց, որ վերջերս նաեւ հնչում է քաղաքական հռետորաբանություն ընդդեմ Ամերիկայի մահմեդականների: Նա հավանաբար նկատի ուներ հանրապետականների նախագահական առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփին, որն առաջարկում է ժամանակավորապես արգելել մահմեդական որեւէ ներգաղթյալի մուտքն ԱՄՆ-ի տարածք:

Ամերիկայի մահմեդականները գոհ են, որ նախագահ Օբաման ու դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթընը հանդես են գալիս մահմեդականների նկատմամբ խտրականության դրսեւորումների դեմ:

Բալթիմորում իր ելույթի ժամանակ Օբաման խոսեց նաեւ Ամերիկայի մահմեդականների առաջնորդների հետ իրականացվելիք աշխատաքների մասին, որոնց նպատակը պիտի լինի ծայրահեղականների կողմից մահմեդականներին արմատականացնելու հնարավորության չեզոքացումը:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Այս նյութը դիտել են - 1815 անգամ