Համատարած գռեհին, ռաբիսությանը, գավառականությանը, ,,տնական դաստա, հիշեցնող անուս, ապաշնորհ սիրողականությանը, հարսանիքային, կնունք-ծնունդային բոշայությանը, անարվեստ ու թայֆայական զռզռոց-զմբոցներին, կենդանական բառաչյուններին ու հայաթային մակարդակի տաշի-տըմբլներին ահավոր դժվար է դիմագրավել իրական կատարողական արվեստով:
Ազնվացեղ, ազնվագույն այս երիտասարդերն, ուղղակի, փրկություն են, դեպի լույսը մեզ առաջնորդող հրաշագեղ կանթեղ ու փարոս....
Ավաղ, մեր այս խառնակ, գորշ ու գաղջ օրերում քչերն են հասկանում եւ գնահատում նրանց, որոնք միջազգային բազմաթիվ մրցույթներում են հաղթել՝ ՀԱՅԻ անունն ու աստվածատուր արարումը հանրահռչակելով աշխարհով մեկ...
Երջանիկ եմ, որ ունենք այսպիսի ազնիվ հոգիներ, այսպիսի պրոֆեսիոնալներ, այսպիսի անհատականություններ, որոնք իրենց անկրկնելի կատարումներով մեզ ստիպում են մոռանալ ամեն ինչ, մեզ մղում են մաքրագործման՝ վերստին ապացուցելով, որ բարձր արվեստն է փոխում, վսեմացնում մարդուն ու ցրում շուրջկալած տաղտուկը....
Արդեն 17 ժամ է, ինչ հրապարակել եմ սա եւ ոչ մի կայք ուշադրության չի արժանացրել....
Ուրեմն՝ մենք արմենչիկների ենք արժանի..Նաեւ՝ սպիտակցի հայկոների ու բղդոների, որ երգում են բաղրամյան 26-ի հարսանիքների համար..
Երկրի տերերին պատկանող լրատվամիջոցները իրենց տերերի նման թքած ունեն դասական արվեստի վրա...
Ես էլ թքած ունեմ իրենց վրա, որոնք 3 տարի նախագահականի հատուկ հրահանգով իմ գրառումները չեն տեղադրում իրենց կայքերում...
Ինչի համար, ի դեպ, շատ ուրախ եմ...Ես չէի ուզենա գործ ունենալ ժելեած ուղեղով, հայոց լեզվից մղոններով հեռու մշկաձագերի հետ:
Թող տեղադրեն աշոԾյաններիի եւ նրա ֆեյքերի, կարենավագյանների եւ նրա ֆեյքերի, մնացած բոլոր՝ բութ ու շատակեր միտրոֆանուշկաների գրառումները...
Իսկապես, Հայաստանի ամենավերին կետից թքած ունեմ այդ տհաս, տգետ, անուս, թերուս, անբարո խաժամուժի վրա...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջիցԱյս նյութը դիտել են - 1963 անգամ