Գլխավոր դատախազը չի բացառում, որ Մանվել Գրիգորյանի կինը կձերբակալվի.1in
2018-06-19 03:35:00

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում կան կասկածյալներ, որոնք կկանչվեն հարցաքննության: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելոլով, որ առաջիկայում ձեռք բերված տեղեկություններով կգնահատեն հիմքերը, թե գործով անցնող անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանքի ինչ միջոցներ կկիրառվեն:

Նրա խոսքով, որոշակի անձանց նկատմամբ արդեն հիմա իրականացվում է հետապնդում, որոնք Մանվել Գրիգորյանի մերձավորներից են:

Այս նյութը դիտել են - 6021 անգամ