«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան
2018-06-19 14:35:00

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս թալանը եղել է համակարգային: Մի բան ասեմ չզրամանաք: Համակարգված թալանել են նաև սփյուռքին: Մի քանի հոգու բերել էին դաշտ, ովքեր իբրև թե զբաղվում էին զինվորի ու Արցախի պաշտպանության հարցերով:

Այդ մի քանիսը ինձ սկսզբից ցանկանում էին ներգրավեին իրենց մաֆիան, բայց ես հենց սկզբից էլ ցույց տվեցի, որ անկախ եմ ու իմ նախաձեռնած ծրագրի համար պատասխանատու եմ միայն ես:

Սրանք բացառապես աշխատում էին ու աշխատում են սփյուռքի վրա: Սփյուռքին ցույց են տալիս, թե իրենց ուղարկված փողերով այս ինչ բանն են արել, բայց իրականում այդ բանը արել են պետության փողերով...»:

Այս նյութը դիտել են - 44808 անգամ