«Ես չեմ բացառում, որ շատերն են մեղքերի տակ Շատ բաներ են ասում, ես չեմ բացառում, որ շատերն են մեղքերի տակ, ասեմ ավելին, Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով երևի այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի գտնվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված ԱԱԾ ստուգումներին։
Ապրիլյան պատերազմի օրերին իր հորեղբայրը «Երդվյալ ազատամարտիկների միությունով» եղել է առաջնագծում, ի՞նչ օգնություն է նա ստացել առաջնագիծ տանելու համար,հարցրեցին լրագրողները :
«Ես տեղեկություն չունեմ, ինքը ապրանք ստացել է, թե ոչ։ Իմ ընտանիքն ի՞նչ է տվել այս երկրին և դուք ի՞նչ երևույթից եք ինձ հարցնում։ Ավելի լավ կլինի զուսպ լինեմ, որովհետև ավելորդ բաներ ինձ չեմ ուզում թույլ տալ։ Իմ ընտանիքը կյանք է տվել այս երկրի ու սահմանների համար։ Ես հայր եմ կորցրել, իսկ հիմա դուք խոսում եք մարդուց, ում մեղադրում են զինվորի բաժին ուտելու մեջ»,-պատասխանեց նա:
«Հիմա ունեն թույլտվություն բռնել են, այն ժամանակ չեն ունեցել, չեն բռնել»,-հարցին,թե ինչո՞ւ նախկինում նման բացահայտումներ իրավապահները չեն արել,պատասխանեց նախկին ոստիկանապետի փեսան:
Այս նյութը դիտել են - 5772 անգամ