Սփյուռքի նախարարն ընդունեց Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանին
2018-06-25 10:49:00
Հունիսի 25-ին նախարար Մխիթար Հայրապետյանն ու փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեցին Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Կողմերը քննարկեցին նախարարի հնարավոր այցը Միացյալ Նահանգներ և փոխանակվեցին գաղափարներով: Մասնավորապես խոսեցին այնպիսի մի վիրտուալ հարթակ ստեղծելուց, որը կմիավորի աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին: 
Նախարարը նշեց, որ այսուհետև սփյուռքի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնելու սփյուռքում բնակվող հայ երիտասարդներին, որոնք տարբեր պատճառներով դուրս են մնացել հայրենիքում տեղի ունեցող գործընթացներից:
Պարոն Սինանյանը ողջունելով նախարարի գաղափարը` պատրաստակամություն հայտնեց աջակցել նրան այդ հարցում ու նպաստել ԱՄՆ հայ համայնքների և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը:
Այս նյութը դիտել են - 5566 անգամ