ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցել է Դոնալդ Թրամփի` ներգաղթյալների վերաբերյալ հրամանագրի ընդունմանը:
Համաձայն այդ հրամանագրի՝ մահմեդական մի շարք երկրների քաղաքացիներ ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա։ Մուտքի արգելքը կվերաբերի Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Սոմալիի այն քաղաքացիներին, որոնք ԱՄՆ մուտքի վիզաներ կամ ժամանակավոր կեցության փաստաթղթեր չունեն։
Թրամփը, մեկնաբանելով Գերագույն դատարանի որոշումը, հայտարարել է, թե այն մեծ հաղթանակ է ամերիկացիների և Սահմանադրության համար։
Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը նշել է, որ իշխանությունները, ելնելով ազգային անվտանգության նկատառումներից, հրամանագրի աջակցման վերաբերյալ բավականաչափ հիմնավորումներ են ներկայացրել։