Ռուսաստանի Մոսկվա քաղաքի փաստաբանների միության փաստաբան Էդուարդ Պետրովի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չի ազդել դատական համակարգի վրա.
«Ձեզ մոտ տեղի ունեցավ հեղափոխություն, և այն պետք է երևա նաև դատական համակարգում: Այստեղ հայցը չէր կարող ընդունվել, ՀՀ օրենքն էլ է այդպես ասում, նույնը ասում է նաև Մինսկի կոնվենցիան: Կոնվենցիայի 27-րդ հոդվածը սահմանում է, որ նման գործը պետք է քննվի այնտեղ, որտեղ ընտանիքը մշտական բնակվում է:
Պարազյան ընտանիքը, երեխաներն ու մայրը բնակվել են և հաշվառված են եղել ՌԴ-ում մինչև վերջերս»:
Փաստաբանների պնդմամբ, հարցը ՀՀ դատարանից հանելու միակ նպատակը օրենքի սահմաններում աշխատելն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.