Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ ՕԵԿ-ը կպաշտպանի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ խմբակցությունը վաղը ժամը 14.00-ին նիստ կգումարի և մեծ հավանականությամբ կքննարկվի արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածության առաջադրումը, որպես ՄԻՊ:
Նշենք, որ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար դիմումի երեք օրինակ է վերցվել: Դիմումներից մեկը վերցրել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մյուս երկուսը՝ ԲՀԿ եւ ՀՀԿ խմբակցությունները:
ՄԻՊ պաշտոնին հավակնում է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում թեկնածությունն առաջադրել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այս նյութը դիտել են - 1409 անգամ