Արթուր Վանեցյանը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին Armtimes2018-07-04 01:26:00
Կառավարության նիստից առաջ լրագրողներն ԱԱԾ տնօրենից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք տիրապետում են աղմկոտ դեպքերի հետ կապ ունեցող բարձրաստիճան նախկին պաշտոնյաների՝ երկրից դուրս գալու տեղեկություններին: Մասնավորապես, խոսքը ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին է.
«Նա դուրս է եկել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ դեռ քրեական հետապնդում չէր սկսվել: ԱԱԾ-ն լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին»:
ՀԺ-ի հարցին՝ վերջին հրապարակումներից հետո արդյո՞ք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տունը խուզարկվել է, Վանեցյանը պատասխանեց՝ խուզարկություն չի եղել:
«Քննության ընթացքում Երեւան հիմնադրամի հետ կապված երեւույթներն էլ են հիմա ուսումնասիրվում, եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի: Տարոն Մարգարյանը դեռեւս չի հրավիրվել հարցաքննության»:
Դիտարկմանը՝ ընդդիմադիրները հայտարարում են, որ նրա գտնվելու վայրն անհայտ է, ԱԱԾ ղեկավարն ասաց.
«Նա ՀՀ-ում է, դա միանշանակ, որտեղ է գտնվում, չգիտեմ»:
Վանեցյանը չհերքեց նաեւ այն տեղեկությունները, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եղել է ԱԱԾ-ում: Նա մանրամասներ չհայտնեց, միայն ասաց, որ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս նյութը դիտել են - 6579 անգամ