Տիգրան Սարգսյանին զայրացրել են
2016-02-05 12:00:00

Հրապարակ թերթը գրում է. «ԵՏՄ «վարչապետի» պաշտոնում Տիգրան Սարգսյանի առաջին որոշումներից մեկը լինելու է Հայաստանի քաղաքացիների համար ԵՏՄ տարբեր ստորաբաժանումներում հաստիքներ բացելը: Ըստ մեր աղբյուրների, Տիգրան Սարգսյանին զայրացրել է այն, որ հավասար իրավունքներ ունեցող Հայաստանի համար ԵՏ հանձնաժողովի 1100 աշխատակիցներից ընդամենը 6 հաստիք է տրամադրված եղել Հայաստանին: Առաջիկայում ուժի մեջ կմտնի համապատասխան որոշումը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն դեպարտամենտների 5 տնօրենի, դեպարտամենտների 11 տնօրենի տեղակալների հաստիքներ, իսկ այլ պաշտոններում կնշանակվեն շուրջ 20 ՀՀ քաղաքացիներ: Մրցույթներին մասնակցելու իրավունք կստանան ռուսաստանաբնակ, ինչպես նաեւ հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիներ: Ապագայում սպասվում է, որ ԵՏ գործադիր մարմնի աշխատակազմի շուրջ 10 տոկոսը համալրված կլինի ՀՀ քաղաքացիներով»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1369 անգամ