ՀՅԴ խմբակցության քարտուղար և ամենաաֆերիստ դաշնակ Աղվան Վարդանյանի մի անզգույշ քայլը կարող է փչացնել ամեն ինչ: Այս պատասխանատու օրերին, երբ լուծվում է դաշնակների և իշխանական ուժի միավորման հարցը, հանկարծ խորհրդարանում մարդիկ նկատել են, որ Վարդանյանը դուրս է գալիս նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատգամավորական աշխատասենյակից: Որքանով պարզ դարձավ, պարոն Վարդանյանը վաղուց էր գտնված պարոն Օսկանյանի հարկի տակ։
Հասկանալով, որ ծուղակն է ընկել, դաշնակցականը փորձել է արագ հեռանալ, իսկ հարցին, թե ի՞նչ էր անում Օսկանյանի աշխատասենյակում, պատասխանել է. «Հիմա չէ, իսկապես հիմա չէ»:
Աղվան Վարդանյանը կարող է նաև բացատրություններ չտալ: Ամեն ինչ առանց դրա էլ հասկանալի է: Օրեր առաջ լուրեր էին շրջանառվել, ըստ որոնց նախկին նախագահ, ՀՅԴ-ի երբեմնի «տանիք» Ռոբերտ Քոչարյանն անակնկալի է եկել, երբ համոզվել է, որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ստեղծումն անխուսափելի է: Ճանաչելով Քոչարյանին, դժվար չէ կռահել, որ նա այդ վիրավորանքը հեշտությամբ կուլ տվողներից չէ: Իսկ դաշնակները, որոնք գոնե հասկանում են, որ այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, հազիվ թե ցանկանան այրել նրա հետ ունեցած վերջին կամուրջները: Այդ պատճառով էլ Աղվան Վարդանյանը կարող էր գնալ Օսկանյանի մոտ, որպեսզի նրա միջոցով փոխանցեր հետևյալ խոսքերը. «Շեֆին ասա՝ կներես, դե հիմա այսպես ստացվեց...»:
Այս նյութը դիտել են - 1359 անգամ