Լևոն Մարտիրոսյանը մտադիր է հեռանալ դեսպա­նի պաշտոնից.«Հրապարակ»
2018-07-21 00:01:00

«Հրապարակը» գրում է.«Մեր տեղեկություններով՝ Լևոն Մարտիրոսյանը ցա­նկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Բանն այն է, որ դեռևս նշանակման ժամա­նակ եղել է պայմանավորվածություն, որ նախկին պատգամավորը կպաշտոնավարի մեկ տարի, այդ ընթացքում պետք է կազմակերպի երկկողմ այցեր, հետաքրքրություն առաջացնի Հայաստա­նում ներդրումների առումով, հայ համայնքի հետ աշխատանք տանի:

Այդ ժամկետը լրացել է, Մարտիրոսյանն իր առաքելությունը համարում է կա­տարած և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, որին Կանադան կներկայանա 200 հոգանոց պատվիրակությամբ, մտադիր է հեռանալ դեսպա­նի պաշտոնից: Մեր տեղեկություններով, նա ցա­նկանում է վերադառնալ Հայաստան և զբաղվել քաղաքականությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 3638 անգամ