Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ում է պաշտոնից ազատել
2018-07-23 23:32:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Արամ Թամազյանին իր դիմումի համաձայն քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։
Արամ Թամազյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2014 թ. սեպտեմբերի 12-ին…
Արամ Թամազյանը 2001-2004 թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։ 1996-2001 թթ. – եղել է Երևան քաղաքի դատախազը…
Այս նյութը դիտել են - 5720 անգամ