Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի համար հասկանալի չէ իր պաշտպանյալին առաջադրած մեղադրանքը. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը բավարար մշակված չէ քննչական մարմինների կողմից: Ապացույցների մեջ էլ ուղղակի ապացույց չկա, ինչ-որ փաստեր են նկարագրված, որից հետո խոսքը գնում է Սահմանադրական կարգը տապալելու մասին»:
Ըստ փաստաբանի՝ ՀՀ 2-րդ նախագահի դեմ իրականացվող գործընթացն ապօրինի է. «Մինչև վերջ չեմ հասկանում՝ նա մեղադրվո՞ւմ է զորք օգտագործելու մեջ, մեղադրվո՞ւմ է արտակարգ իրավիճակ մտցնելու մեջ: Հստակ արարք, որը կարողանանք գնահատենք՝ հանցագործություն է, թե ոչ, չկա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.