Աշխարհահռչակ երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը 2012-ից ի վեր օրենքներ է գրում մեզ համար, հարցազրույց է տվել աղմկահարույց դեպքի առիթով: Հիշեցնենք, որ հայ բեմի աստղը և հայոց խորհրդարանի սոխակը գողականով էր տարվել և մի աղջկա լակոտ անվանել Facebook-ում և սպառնացել էր կուրացնել այն բանի համար, որ վերջինս համարձակվել էր հայտնի ֆոտոմոդել Ռուզաննա Խաչատրյանի ամուսնուն, ով պաշտպանության նախարար է աշխատում Հայաստանում, ինչ-որ բան ասել այդ նույն Facebook-ում: Եվ ահա այսօր սոխակին հարցնում են.
- Լավ, այս ամբողջ աղմուկից հետո որևէ դաս քաղեցի՞ք, նման խնդիր առաջացա՞վ Ձեզ մոտ։
- Ե՞ս։ Էդ աղջիկը թող դաս քաղի։ Ես, ինչ է, երկիր սիրելու համար պիտի դա՞ս քաղեմ։
Փաստորեն, լկտի պահվածքը երկիր սիրելու հետևանք է, իսկ երկիր սիրել՝ նշանակում է հարձակվել Ռուզաննա Խաչատրյանի ամուսնուն բան ասողների վրա: Թե ինչու չի կարելի հայտնի ֆոտոմոդելի ամուսնուն բան ասել` հայտնի չէ: Իսկ թե ինչ կապ ունի երկիր սիրելը երկրի նախարարին քննադատելը չհանդուրժելու հետ` ընդհանրապես անհասկանալի է: Թեպետ ամենաանհասկանալին այն է, թե ինչ գործ ունի սոխակ Շուշանը պառլամենտում: Եթե դա հասկանանք, մնացած հարցերը կպարզվեն: