Լոռեցի մտավորականներն ուղիղ 1 ժամ սպասել են ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին(տեսանյութ)
2018-08-18 21:33:00

Գրեթե 1 ժամ ուշացումով Լոռու մարզպետարան է հասնում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Հանդիպում է մտավորականների հետ, ծանոթացնում առաջիկա ծրագրերին, լսում խնդիրները: Կրթամշակութային հաստատությունների համատեղ աշխատանքը կազմակերպելու նպատակով ծրագիր են մշակել, որով ուսումնական տարվա ընթացքում աշակերտը 1-անգամյա անվճար մուտք կունենա թանգարան, թատրոն և համերգասրահներ: Գրահրատարակչության ոլորտում ևս կլինեն փոփոխություններ՝ ֆինանսավորման մասով: Երկրի պետական օրհներգը փոխելու, անհատ ստեղծագործողներին ուշադրության առանցքում պահելու, կինոն ու թատրոնը զարգացնելու հարցեր էլ բարձրացվեցին: Ուսումնասիրվում են իրավական մեխանիզմներ՝ թատրոնում տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հաստիքներ առանձնացնելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս նյութը դիտել են - 4339 անգամ