Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու
2018-08-20 12:42:00
«Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երեւանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:
Կուսակցության ներկայիս նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, եւ քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը կգլխավորեն ավագանու թեկնածուների ցուցակը:
Ներառված կլինեն նաեւ ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց եւ երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Այս նյութը դիտել են - 2858 անգամ