ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է կադրային փոփոխություններ կատարել համակարգում:
Մեր տեղեկություններով, ոստիկանապետի հրամանով՝ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ է նշանակվել Արսեն Այվազյանը՝ ազատվելով Արամվիրի ոստիկանապետի պաշտոնից:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Արսեն Այվազյանը Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հունվարից:
Այս նյութը դիտել են - 6072 անգամ