Այսօր մամուլում լուր տարածվեց, որ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործի շրջանակներում խուզարկություններ է կատարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում:
Խուզարկության ընթացքում թե ի՞նչ է հայտնաբերվել կամ առգրավվել՝ ՀՔԾ-ն չի մանրամասնում:
Ավելի ուշ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվականներից մեկին տեղեկացրեց, որ խուզարկությունը եղել է 2-3 շաբաթ առաջ:
«Չգիտես ինչու՝ հիմա են որոշել այդ տեղեկատվությունը տարածել, թե ինչու, թողնում եմ ընթերցողների երեւակայությանը, թե ինչ նպատակ է հետապնդում խուզարկության մասին լուրերի ուշացած շրջանառումը, թողնում եմ ընթերցողներին»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Այս նյութը դիտել են - 3550 անգամ