Ասֆալտի ֆիդայինի ծաղկող բիզնեսները. HZHAM
2018-08-23 13:59:00
«HZHAM »-ը գրում է. Հրազդան քաղաքի ԱԳԼՃԿ-ից մեկը, հեղափոխությունից հետո Սասուն Միքայելյանը խլել է ոմն մի գործարարից և տվել որդուն՝ Մեխակ Միքայելյանին:
Վերջինս էլ այն ԱԳԼՃԿ-ը վարձակալական հիմունքներով հանձնում է երրորդ մարդկանց: Ըստ հրազդանցիների, Սասուն Միքայելյանը նպատակ ունի որդուն ամեն գնով Հրազդանի քաղաքապետ դարձնել:Սա այն Մեխակն է, ով տարիներ առաջ աղջիկ էր բռնաբարել ու մնացել՝ անպատիժ:
Սասուն Միքայելյանի դուստրը՝ Սաթենիկը, ով ըստ տեղաբնակների, երբեք տանից դուս չի եկել, այսօր Կոտայքի մարզպետարանում հովվություն է անում՝ հսկելով մարզպետ Ռոմանոսին:
Ս. Միքայելյանի ծննդավայրում՝ Վանատուր գյուղում, ներկա պահին լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքներ: Բանն այն է, որ ասֆալտի ֆիդային Սասունն այստեղ ռեստորանային համալիր է կառուցում, մեր այցելության ժամանակ, ներսի հարդարման աշխատանքներն էին իրականացվում:
Բակում արդեն իսկ տնկված եղևնիներ կային: Հավանաբար, էյֆորայի մեջ գտնվող անտառաճանաչ՝ Սասունը նպատակ է հետապնդում , որ ներկայիս ջահել-ջուհլ, կասկածելի վարքի տեր կառավարության անդամներն արագ տեմպերով կհարստանան, որ կորոշեն գալ «Սասունավան»՝ շոգեբաղնիքներում նանարների կամ ձյաձյաների հետ զվարճանալու:
Իսկ Հանքավանում գտնվող «Տաք ջուր» առողջարանային համալիրը Սասուն Միքայելյանն առանձնակի ջանքերով է քանդել, հիմնահատակ, կապիտալ շինարարություն սկսելու պայմանով:Ամոթ չլինի հարցնելը, թե ի՞նչ գումարներով է կառուցվում այս ամենն, ասֆալտի ֆիդայի՛:
Այս նյութը դիտել են - 5610 անգամ